• Language switcher

Վարարակն

Վարարակնը Գորիս քաղաքի գետն է

Վարարակ գետ է Սյունիքի մարզում, Որոտանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռնագագաթի հարավարևելյան լանջից՝ 2750 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 146 կմ²։ Սնումը խառն է. ստորերկրյա (76%), ձնաանձրևային (24%), վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,95 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ 10-րդ դարի կեսերին գետի վրա կառուցվել է համանուն ջրանցքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *