Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայաստանի միանավ ամենախոշոր եկեղեցին է։ Եկեղեցու երկարությունը 27,3 մ է, սրահի երկարությունը ներսից 23,65 մ է, լայնությունը՝ որմնախորշերից 5,65 մ, իսկ հենապատերից՝ 3,45 մ։ Ամբողջությամբ պահպանվել է եկեղեցին։ Խիստ ձգված համաչափություններով դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշեր են։ Արևելքում այն ավարտվում է ներսից և դրսից կիսաշրջանաձև խորանով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հարավ-արևմտյան ճակատային պատի վրա պահպանվել է մի փոքր վնասված արևի ժամացույցը։









