• Language switcher

Հին Կամուրջ

Քրդիկի կամուրջ

Որոտանի վրայի կամուրջը անվանում են Քրդիկի կամուրջ, որը կառուցել է Սյունյաց Քուրդ իշխանը ութերորդ դարում։ Կամրջից քիչ հեռու Ալան թագավորի պալատի ավերակներն են։

Կամուրջը, երկու ճակատի կամարներից բացի, որոնք շարված են սրբատաշ սեպաքարերից, ամբողջությամբ կառուցված է բազալտի անտաշ քարերից, կրաշաղախով:Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում  է  31,0 մ, կամարային բացվածքը՝ 12,0 մ,  իսկ ընդհանուր  լայնությունը՝ 3,5 մ, որից երթևեկելի մասը կազմում  է 2,15 մ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *