Մեծ Իշխանասար լեռ, 3548մ
Մեծ Իշխանասար լեռը (3,548 մ)՝ Իշխանասարի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, գտնվում է Գորիսից հյուսիս-արևմուտք։
Սիսիանից մեքենայով հասնելը տևում է մոտ 90 րոպե, սակայն վերջին 500 մետրն անհրաժեշտ է անցնել ոտքով, քանի որ բեռնված մեքենան չի կարող բարձրանալ կտրուկ լանջով։ Պետրոգլիֆները հասանելի են միայն հուլիսի կեսերից մինչեւ սեպտեմբերի վերջ, քանի որ ձյան պատճառով մնացած ժամանակահատվածում լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ նույնիսկ ամռանը բարձր տեղում կարող է բավականին ցուրտ լինել։
Բնության մեջ այս ժայռապատկերները տեսնելը, հատկապես այն մարդկանց համար, ովքեր դրանք նախկինում միայն թանգարաններում են տեսել, իսկապես հիասքանչ է։ Պետրոգլիֆները փորագրված են բազալտե մեծ քարերի վրա՝ լայն տարածքով։ Տեղն ինքնին գեղեցիկ է՝ փոքր լճով և այստեղ հանդիպում են նաև վայրի կենդանիներ՝ արջեր և գայլեր, ինչն են վկայում նրանց արտաթորանքներն ու ոտնահետքերը։
Պետրոգլիֆները, հանդիպում են Հայաստանի մի քանի հատվածներում, բայց Մեծ Իշխանասարի պատկերները համարվում են ամենահասանելի ու աչքի ընկնողները։ Դրանք գտնվում են 3,300 մ բարձրության վրա, և այստեղ հայտնաբերվել է ավելի քան 2,000 առանձնահատուկ պետրոգլիֆ, որոնք տարածված են տասնյակ քառակուսի կիլոմետրերի վրա։
Պատկերների մեծ մասը պատկերում է կենդանիներ՝ հիմնականում վայրի, բայց նաև ընտելացված։ Ամենահաճախ հանդիպողներն են եղջերավորներ, վայրի այծեր և այլն։ Կան որսի տեսարաններ և պատկերներ։ Թռչուններ հազվադեպ են պատկերված, մինչդեռ օձերը հաճախ հանդիպում են։
Պետրոգլիֆների տարիքը ճշգրտելը դժվար է, բայց գնահատականները տատանվում են մ.թ.ա. 10,000–2,000 թվականների միջև։









