• Language switcher

Devil’s bridge

30 մ երկարություն, 50-60 մ լայնություն և շրջապատված լեռնային աղբյուրներով

Այն հարցին, թե բնությունը արդյո՞ք կենդանի արարած է, շատերը կպատասխանեն՝ այո, այդպես է: Այն հարցին, թե բնությունը արդյո՞ք ստեղծագոր է, մարդիկ դարձյալ կպատասխանեն՝ այո: Եվ վերջապես այն հարցին, թե բնությունը արդյո՞ք լավագույն արտիստն է աշխարհում, շատ մարդիկ կպատասխանեն ՝ այո, իհարկե: Այս ամենն իմանալը մի բան է, իսկ ահա սեփական աչքերով տեսնելով բնության ամենաստեղծագործ ձեռքի արտացոլումը, բոլորովին մեկ այլ բան է: Երբեմն այդ գլուխգործոցները, որ բնությունն է ստեղծում, այնքան զարմանալի են, որ մարդկային միտքը ոչ մի կերպ չի կարողանում մեկնաբանել նման ստեղծագործությունների հնարավորությունը: Դա թերևս այն բանի պատճառով, որ մայր բնության տաղանդը այսօր ինչ-որ տեղ արժեզրկված և թերագնահատված է: Բայց այդ տաղանդը երբեք չի կարող անտեսվել: Եվ ահա օրինակը, որտեղ բնությունը հասել է իր ստեղծագործ լինելու գագաթնակետին, ՀՀ Սյունիքի մարզում գտնվող <Սատանայի կամուրջ> կոչվող վայրն է:
<Սատանայի կամուրջը> գտնվում է Որոտան գետի կիրճում, Տաթեւ գյուղի արեւելքում, 700-800 մ խորության վրա: Այն ունի 30 մ երկարություն, 50-60 մ լայնություն և շրջապատված է լեռնային աղբյուրներով: Այդ աղբյուրների ջրերը վարդագույն, դեղին և կանաչ երանգավորումներ են տալիս կիրճի ժայռերին: Դրանք տեսանելի են հենց կամուրջի տակ: Թափվում են անմիջապես գետի մեջ՝ այն դարձնելով ավելի առատ:
Այս և նմանատիպ կամուրջները կոչվում են սատանայի, քանի որ մարդկանց կողմից անհավատալի է թվում նման կամուրջների ձևավորումը և գոյությունը: Ոչ ոք ասես գլխի չի ընկնում, թե ինչպես են դրանք առաջանում: Եթե կամուրջից ներքև նայենք, կտեսնենք ներքևում հոսոց մի փոքրիկ և բարակ գետակ, որը կարխես բխում է դրանից էլ խորը գտնվող մեկ այլ գգետից: Չկարողանալով նկարագրել կամուրջի գոյության, ինչպես նաև դրան շրջապատող բնության առեղծվածը, տեղացիները համարում են , որ այդ կամուրջը ստեղծվել է սատանայի կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *