Եղել են ժամանակներ, երբ Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը:
Ամեն ոք, ով հետաքրքրված է հնագույն պատմությամբ, պետք է գոնե մեկ անգամ Հայաստան այցելի: Հայաստանը գեղեցիկ է իր հնագույն պատմությամն. պատմական վայրերով, եկեղեցիներով ու վանքերով: Դրանից մեկն է Խնձորեսկը:
Խնձորեսկ գյուղը տեսարժան ու պատմական վայերի հսկայական համալիր է, որը հատկապես վերջին տարիներին գրավել է շատ զբոսաշրջիկների:
Խնձորեսկը գյուղական համայնք է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Սյունիքի մարզում: Գյուղը տեղակայված է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ մասում Խոր ձորի լանջերին, որից էլ, ավանդույթի համաձայն, ստացել է իր անվանումը:
Հին Խնձորեսկը հայտնի է իր կիրճով, գեղատեսիլ ժայռերով ու հինավուրց քարայրներով: Այս պատմական քարանձավային գյուղը, գտվելով կիրճի կտրուկ լանջերին, կազմված է թե բնական և թե մարդու կողմից ստեղծված քարանձավներից: Արհեստական քարանձավները, որոնց մի մասը ներկայումս օգտագործվում է որպես ախոռներ եւ պահեստներ, բնակեցված են եղել մինչև 1950-ական թվականները:Կիրճի ներքևում է գտնվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը կառուցվել է 17-րդ դարում: Այս ձորում է գտնվում նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը, ինչպես նաև Սուրբ Թադևոս անունը կրող քարանձավային եկեղեցին:
19-րդ դարի վերջերին Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենից մեծ գյուղը: 20-րդ դարի սկզբին համայնքն ունեցել է 8300 բնակիչ (1800 տնտեսություն): 1913թ-ին այստեղ եղել են 27 խանութ, 7 դպրոց: Գյուղը հայտնի է Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը ունեցած մասնակցությամբ: 1728-1730թթ Խնձորեսկի ամրոցը Մխիթար Սպարապետի համար ծառայել է որպես ռազմակայան: 1735 թ գյուղ է այցելում Հայոց Կաթողիկոս Աբրահամ Կրետացին, ով հետագայում իր քրոնիկոններում մանրամասն նկարագրում է համայնքի մասին: 1980-ական թվականներին Խնձորեսկից 7 կմ հեռավորության վրա մեկ այլ գյուղ է վերածնվում: Այս գյուղը, որը զգալիորեն փոքր է Խնձորեսկից, անվանվում է Ներքին խնձորեսկ:
Խնձորեսկ գյուղը հայտնի է իր Ճոճվող Կամուրջով: Այս կամուրջի բացման արաողությունը տեղի է ունեցել 2012թ-ի հունիսի 9-ին: Այն նախաձեռնել ու կառուցել է խնձորեսկցի գործարար Ժորա Ալեկսանյանը՝ ի հիշատակ իր ծնողների:
Ճոճվող կամուրջն ունի 160մ երկարություն, 1,5մ լայնություն և 36մ բարձրություն: Կամուրջը կապում է գյուղի երկու ափերը՝ Հին և Նոր Խնձորեսկ գյուղերը: Այս կամուրջն ունենալու նպատակն էր գրավել զբոսաշրջիկներին դեպի գյուղ: Կամուրջից դեպի կիրճ բացվող տեսարանը հրաշալի է, և ավելի լավ է մեկ անգամ տեսնել այն, քան լսել հազար անգամ: Կամուրջը մինչ օրս որևէ պաշտոնական անվանում չունի, բայց տեղացիները անվանում են այն Ժորայի կամուրջ:
Խնձորեսկի կամուրջը ոչ միայն կապում է գյուղի երկու ափերը, այլ նաև հեշտացնում է հասնելու և տեսնելու կիրճի չորս եկեղեցիները և <Ինը երեխաներ> կոչվող հայտնի ցայտաղբյուրը: Հատկապես հեռտաքրքիր է այս ցայտաղբյուր հետ կապված լեգենդը:
Լեգենդը պատմում է այն մասին, որ Խնձորեսկ գյուղի վրա թշնամու հարձակումը ստիպում է գյուղի կանանց եւ աղջիկներին միանալ տղամարդկանց եւ պայքարել ազատագրման համար:Պայքարի ընթացքում Սոնան, մի այրի ու 9 երեխաների մայր, մահանում է: Ի հիշատակ իր դստեր մահվան՝ Վարպետ Օհանը, ով Սոնայի հայրն էր, կառուցում է մի ցայտաղբյուր, որի ավազանը կրծքի տեսք է ունենում:Հնարավոր է այդ ավազանից ջուր խմել միայն երկու ձեռքերի վրա գետնին պառկած դիրքում: Ասվում է, որ Օհանը աղբյուրի շինարարության ավարտին դարձել է մի սրբազանի. <Աղաչում եմ, սրբազան աղբյուր, թող այս աղբյուրի ջուրը դառնա Սոնայի կրծքի կաթը և պահպանի իմ որբ թոռներին>:









