• Language switcher

Ակսել Բակունց

Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան)

Կենսագրություն

Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Ստեղծագործությունները

Ունի տարբեր ժողովածուներ ու ստեղծագործություններ, նշենք ամենահայտնիներից մի քանիսը՝ «Ալպիական մանուշակ», «Միրհավ», «Սպիտակ ձի», «Մթնաձոր»։ Կատարել է նաև թարգմանություններ։ 

Ա․ Բակունցը Գորիսի մասին

Բակունցի պատմվածքներում հաճախ կարող ենք հանդիպել Գորիսի մասին պատմությունների կամ գորիսը նկարագրող բնապատկերների։ Նրա մի վիպակն էլ հենց նվիրված է Գորիսին և կոչվում է հին անվանմամբ՝ «Կյորես»։

Կյորես վիպակը Գորիս քաղաքի նկարագրությունն է,տեղվույն մթնոլորտը, քաղաքին հին ու նոր բաժինները, յոթ ճանապարհներէ մուտք ունեցող նշանավոր շուկան, ուր ընչաքաղց վաճառականներ կհարստահարեին միամիտ գյուղացիները, անօրեն մուրհակներով կեղեքելով նրանց: Հոն կային պեկեր, պետական պաշտօնյաներ, զանազան ազգերէ բաղկացած բնակչություն.. տանտիկիններ.. նոր սերունդը երկու ուղղությամբ կը յառաջանար, մին՝ ռուսական կրթությամբ որպես բարձրորակ մակարդակ, միւսը՝ հայկական համեստ կրթությամբ, որը սահմանափակ կարողությամբ տարրին էր յատուկ:

Վիպակը սկսվում է այսպես․

 «Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,−տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար․․․․Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր՝ երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը «օտարականներն» էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում՝ ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը՝ Շենը և նրա նշանավոր պարագլուխները՝ Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան-Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում էր մինչև, անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *