Միրհավ

Միրհավ հյուրանոցը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Գորիսի ճոխ բնությունը:

Միրհավը հանգստանալու յուրօրինակ վայր են դարձնում շենքի քարե ճակատը, բարձրաճաշակ ներքին հարդարանքը, խճանկարով պատված հատակները, փայտյա կահույքը, հնաոճ իրերը՝ համատեղված ժամանակակից հարմարությունների հետ՝ սառը և տաք ջրի շուրջօրյա մատակարարում ունեցող լոգարանները, կաբելային հեռուստատեսությունն ու անվճար համացանցը:

Հյուրանոցը ունի երեք լյուքս համար, որից երկուսը չորրոդ հարկում է իսկ մեկը պենտ հաուս է հինգերորդ հարկում և 28 սենյակ: Բոլոր համարները կահույքից մինչև պատշգամբի բազրիքները կահավորված են գեղեցիկ ու նրբագեղ փորագրությամբ փայտե կահույքով և լցված են ջերմությամբ ու հարմարավետությամբ: 19-րդ դարի ոճին բնորոշ զգեստապահարաններով, ձեռագործ կարպետներով կահավորված սենյակները յուրահատուկ շունչ ու հմայք են տալիս համարներին ու հաճելի դարձնում Ձեր հանգիստը:

Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել․ http://hotelmirhav.am/am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *