Որոտանի վրայի կամուրջը անվանում են Քրդիկի կամուրջ, որը կառուցել է Սյունյաց Քուրդ իշխանը ութերորդ դարում։ Կամրջից քիչ հեռու Ալան թագավորի պալատի ավերակներն են։
Կամուրջը, երկու ճակատի կամարներից բացի, որոնք շարված են սրբատաշ սեպաքարերից, ամբողջությամբ կառուցված է բազալտի անտաշ քարերից, կրաշաղախով:Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 31,0 մ, կամարային բացվածքը՝ 12,0 մ, իսկ ընդհանուր լայնությունը՝ 3,5 մ, որից երթևեկելի մասը կազմում է 2,15 մ։