Ակսել Բակունց

Ակսել Բակունցի Տուն֊Թանգարան

Ակսել Բակունցը Հայ մեծանուն արձակագիր, կինոռեժիսոր, թարգմանիչ եւ հասարակական գործիչ է: Գորիսում է գտնվում նրա տուն-թանգարանը, որը գրող հայրենի քաղաքն է, որտեղ նա ծնվել և ապրել է:
Տուն-թանգարանը սեփական տուն է, որը կառուցված է 19-20-րդ դարում Սյունիքում կառուցվող տների առանձնահատկություններով: Որպես տուն-թանգարան՝ այն հիմնադրվել է 1968թ-ին և համարվում է Երևանի գրականության և արվեստի թանգարանի մի մասնաճյուղ: Տունը պահպանվել է իր նախնական տեսքով: Ինտերիերը և կահույքը դասավորված է հենց նույն կերպ, ինչպես դրանք եղել են Բակունցի՝ այս տանը ապրելու ընթացքում: Բացի անձնական իրերից, թանգարանում խնամքով պահպանվել է ցուցադրվում է հարուստ գրադարան, գիտական եւ օժանդակ նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ եւ գրողի մշակութային գործունեության բազմաթիվ այլ նյութեր:
Բազմաթիվ միջոցառումներ, որոնք նվիրված են Բակունցի ստեղծագործությունների, ինչպես նաև այլ գրական հիմնախնդիրների քննարկմանը, պարբերաբար կազմակերպվում են թանգարանում: Այդ միջոցառումների շարքում կարևոր ու իր ուրույն տեղն է զբաղեցնում ամենամյա <Բակունցյան օրեր> խորագիրը կրող միջոցառումների շարքը, որը նվիրված է գրողի կյանքին ու մշակության գործունեությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *