Գորիս քաղաքի մասին

Գորիսը պատմության էջերում առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 8-րդ դարում

Գորիսը Հարավային Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից է: Այն գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տանող ճանապարհի վրա: Քաղաքը գտնվում է լեռնային Վարարակն գետի ափերին և շրջապատված է կանաչ լեռներով: Գետը այսօր անվանվում է նաև քաղաքի անունով՝ Գորիս գետ: Գորիսը Հայաստանի մայրաքաղաք Երևանից գտնվում է 254 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոն Կապանից՝ 67 կմ:

Որպես քաղաք-բնակավայր՝ Գորիսը պատմության էջերում առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 8-րդ դարում, սակայն քաղաքը իր ներկայիս վիճակով հիմնադրվել է 1876թ-ին: Տեղակայված լինելով Մետաքսի ճանապարհի վրա՝ Գորիս քաղաքը եղել և շարունակում է մնալ երկրի ամենազարգացած տարածքներից մեկը առևտրի, արդյունաբերության և կրթության տեսանկյուններից:

Գորիս քաղաքի բնակչության ներկայիս թիվը մոտավորապես 20 000 և ունի հավանականություն առաջիկայում հասնելու մինչև 45 000:  

Քաղաքն ունի մեկ բարձրագույն համալսարան՝ Գորիսի պետական համալսարանը, 2 ավագ դպրոց,4 հիմնական դպրոց, 2 սպորտդպրոց, երաժշտության, պարի և արվեստի դպրոցներ:

Մշակության ենթակառուցվածքների մեջ ներառված են 3 թանգարան, Առաջին ատյանի դատարանը, Դրամատիկական թատրոնը և Տուրիզմի տեղեկատվական կենտրոնը:

Տեղակայված լինելով կանաչ լեռների ու սարերի արանքում, որտեղ կան շատ հետաքրքիր կառուցվածքով և նախկինում բնակեցված բազմաթիվ քարանձավներ, ՀՀ-ում Գորիսն ունի ամենից գեղեցիկ հայկական ճարտարապետությունը:  Գորիս քաղաքը Հայաստանում հավանաբար առաջինն է եղել, որ կառուցվել է ցանցային դասավորությամբ՝ շեշտադրելով տարածաշրջանային քարի ճարտարապետության շատ նուրբ ոճը: Գորիսը ինքնին շատ լավ պլանավորված ճարտարապետություն ունի. քաղաքի ուղիղ և լայն փողոցների երկայնքով հիմնականում կառուցված են երկհարկանի քարե տներ՝ շրջապատված կանաչապատ այգիներով:

Քաղաքը շրջապատող ժայռերը հայտնի են որպես <Գորիսի քաչե անտառ>: Դրանք ասես ներկայացնում են  գունավոր սյուների, բուրգերի, կոների ու աշտարաների զարմանալի լաբիրինթոսներ: Այս պատկերները, որոնք ասես համատեղում են լուսյի ու ստվերի խաղերը, անխուսաձելի տպավորություն են ստեղծում: Լեռնային Գորիսի լանդշաֆտը տարանջատված է ձորերով, որոնցից ժայռերը, ասես որպես արտասովոր բույսեր, հասնում են արևին՝  բացելով նորանոր զարմանահրաշ լանդշաֆտներ: Գորիսի քարերի անտառը նման է մի քանի մթնոլորտային բլոկբաստերի ֆիլմերի հավաքածուի, և սա քաղաքի գլխավոր տեսարանն է:

Հարկ է նշել, որ քարի եւ հողեղեն բուրգերը, որոնք հանդիսանում են տեղական լանդշաֆտի կոնկրետ տարրեր, դատարկ են ներսում, ինչը հին ժամականերում հնարավորություն է տվել մարդկանց դրանց ներսում կառուցել բնակարաններ: Մինչեւ XIX դարի կեսերին դրանք բնակեցված են եղել մարդկանցով, ովքեր չէին ցանկանում տեղափոխվել ժամանակակից տներ:

Գետի ափին կառուցված և լեռներով շրջապատված Գորիսը Հայաստանի սահմաններում վերջին քաղաքն է այն ճամփորդողների համար, ովքեր շարժվում են դեպի Ղարաբաղ: Նաև բավականին բարդ է շրջանցել Գորիսը Կապան կամ Մեղրի հասնելու ու Իրան գնալու համար:Հետևաբար Գորիսը հարավային դարբասն է Հայաստանի: Չնայած հնարավոր է Երևանից Գորիս կամ Տաթև հասնել մեկ օրվա ընթացքում, բայց ավելի լավ կլինի մի քանի գիշեր անցկացնել այս տարածքում ու ճանապարհին:

Այցելուները կարող են լսել նաև հինավուրց քարանձավային գյուղի՝ Հին Խնձորեսկի մասին: Բայց տարածաշրջանում լիելու ժամանակ նախևառաջ պարտադիր է այցելել ու տեսնել  Տաթևի վանքը:

Գորիսը նաև հայ մեծանուն գրող Ակսել Բակունցի ծննդավայրն է, և այստեղ է գտնվում նրա տուն  – թանգարանը: Այստեղ կա նաև երկրագիտական թանգարան: Իսկ Խնձորեսկ տանող ճանապարհի սկզբնամասում է գտնվում 18-րդ դարից պահպանված տեղի Մելիքի տունը: Գորիսը հայտնի է նաև տնական պատրաստված օզիով: Գորիս քաղաքում կա նաև մեր օրերում կառուցված եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անվանմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *