• Language switcher

Հին Խոտի մասին

Ներկայիս Խոտ գյուղը հիմնվել է Հին Խոտ գյուղի տեղափոխումով։ Հին Խոտը գտնվում է ներկայիս գյուղի կողքին՝ առավել ցածրադիր վայրում։ Հին Խոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից էր։

Աշխարհագրություն

Աշխարհագրորեն տեղակայված է Որոտան գետի ձախ կողմում։ Մարզկենտրոն Կապանից գտնվում է 67 կմ հյուսիս-արևելք։ Մինչև 1993 թվականը Խոտն ուներ սահմանամերձ գյուղի կարգավիճակ։ Այն տեղակայված է Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։

 

Պատմություն

1205 թվականին Խազբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որի ց հետագայում վերցնում են, իսկ 1274 թվականին կրկին վերադարձվում է վանքին։

Դեռևս 4-րդ դարում Խոտը եղել է Սյունիքի բարեկարգ և գեղեցիկ գյուղերից մեկը: 1045 թ. Դլեն Խաղբակյան իշխանը Խոտ գյուղը նվիրել է Տաթևի վանքին, որը կրկին անգամ հաստատել է Տարսայիճ Օրբելյանը՝ 1274-ին: Եվ այդ կարգավիճակը պահպանվել է մինչև 19-րդ դար:Խոտը, ըստ էության, Սյունյաց աշխարհի ամենանշանավոր հեթանոսական վայրերից է:

Տեսարժան վայրեր

Հին գյուղում է գտնվում Մրգաձորի խաչ կոչվող, իսկ քիչ հեռու՝ Խոտի վանք (5-6 դար) կոչվող եկեղեցին: Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզմ թվագրվող դամբարանադաշտեր, որից մեկում պահպանված են Կարմիր եկեղեցու (12-րդ դար) ավերակները: Ըստ ավանդույթի այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ, և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը: Համաձայն մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի խաչ կոչվողը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին:

Հին Խոտի տների մի մասը պահպանվել է նախնական տեսքով, բայց առանց տանիքի: Քարակամար թաղերով տներ են:

Ճիշտ է ասված՝ ճարտարապետական սքանչելիք է Հին Խոտը: Հսկա ընկուզենիների, թթենիների ընդարձակ այգիները, սակայն, անտերության են մատնվել 1990-ականների սեփականաշնորհումից հետո, չնայած գյուղամիջով ամռանը հոսում է Խոտագետը, և ոռոգման ջրի կարիք չկա այնտեղ:

Խոտագետ ասվածը, այդուհանդերձ, իր մեջ չափազանցություն է պարունակում: Վաղնջական ժամանակներից գոյություն ունեցող այդ գետը, որի մասին քանիցս հիշատակում է Ստեփանոս պատմիչը, որի հետ է կապվում Խոտագետ ու Հին Խոտ բնակավայրերի գոյությունը, ինչպես և Խոտագետի այգիների երբեմնի փառքը, 1960-ականների վերջին ցամաքեց:

Տաթևհէկի համար կառուցված թունելն անցնում է ադ տարածքով. Որոտան գետն այդ թունելով է հասնում Խազալկապի ջրամբար:

Եվ այդ թունելի կառուցման ժամանակ էլ Խոտագետը ցամաքել է, քանի որ գոյանում էր Ծլտհանի ձորի զառիթափ ժայռից բխող աղբյուրներից, որոնք ցամաքել են թունելի կառուցման հետևանքով:

Խոտագետի հունով հիմա հոսում է միայն թունելից բաց թողնված ջուրը (Հին Խոտի այգիները ոռոգելու նպատակով):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *