• Language switcher

Որոտան

Որորտանը Սյունիքի զարկերակն է

Որոտանը Արաքս գետի ձախ ափերից մեկն է և հասնում է դրան՝ անցնելով 59 կմ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ուղղակիորեն չունի ծովային տարածք և ուղիղ միացում ծովի հետ, այնուամենայնիվ կան բավական մեծ գետեր, որոնք հոսում են երկրի փոքր տարածքի երկայնքով: Դրանցից մեկը Որոտան գետն է, որը հայնտի է հատկապես իր գեղեցիկ կիրճով:
Լեռնային Որոտան գետը, որի երկարությունը 179 կմ է, սկզիբ է առնւմ Արցախի բարձրադիր վայրերից և կերակրում է մեծ Սպանդարյանի ջրամբարը: Այն նաև սնում է պատմական Անգեղակոթ գյուղը, որը գնտվում է Սիսիան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում և անցնում մի քանի խորը կիրճերով, մասնավորապես որոտանի կիրճով, ինչպես նաև Քարե դար կոչվող քարանձավներով, միջնադարյան ամրոցներով, լեռներով ոը գյուղերով: Սիսիանի հարթավայրում գետը լայնանում է և բաժանում է քաղաքը հյուսիսային և հարավային մասերի: Որոտանի կիրճը ևՈրոտան գետը իրապես կարող են կոչվել Հայաստանի ամենից գեղեցիկ և եզակի վայրերից մեկը: Գետի հովտում, մի փոքրիկ տարածքում, կենտրոնացված են այնպիսի կարևոր ու հայտնի պատմական վայրեր, իչպիսիք են Տաթևի վանական համալիրը, Տաթևի ճոպանուղին, Սատանայի կամուրջը, Սիսավան եկեղեցին, Դավիթ Բեկի ամրոցը և բնական մի շարք վայրեր: Որոտան գետի մարգարիտը 18 մետր բարձրությամբ Շաքիի ջրվեժն է, որը գտնվում է Սիսիան քաղաքի արևմտյան մասում:
Գետը առավել գրավիչ է Սիսիանի արևելյան մասում: Զարմանահրաշ խորությամբ կիրճերի, սրագագաթ լեռների ու ամրոցների գունագեղ տեսարանները զարմացնում ու գրավում են ամեն մի անցորդի: Փչովի նավակ սպորտի սիրահարների համար որոտանի կիրճը այն միակ վայրերից է, որտեղ նրանք պետք է անպայման այցելեն գարնանը:
Բացի այդ, Որոտան գետը անցնում է նաև Որոտնավանքի ու Դավիթ Բեկի բերդի մոտով և սնում է Շամբի ջրամբարը: Այնուհետ գետը հոսում է անմիջապես Տաթևից ներքև գտնվող հրաշագեղ ձորով և հասնում հսկայական հիդրոէլեկտրակայան:
Որոտան գետի վրա կառուցված են երեք հիդրոէլեկտրակայաններ և ջրամբարներ: Բացի դրանից, Սեւանա լճի ջրի մատակարարման համար կառուցվել է 22 կմ երկարությամբ թունելի: Թունելը կառուցվել է լճի մակարդակի բարձրացման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *