160մ երկարությամբ և 1.5մ լայնությամբ ճոճվող կամուր
Հազիվ թե գտնվի մեկը, ով չի համաձայնի այն մտքի հետ, որ Հայաստանը առավել գրավիչ ու գեղեցիկ է իր չբացահայտված հրաշալիքներով: Հայաստանի ամեն անկյուն ունի իր սեփական պատմությունը՝ մի լեգենդ, մի առասպաել կապված դրա հետ:
Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Սյունիքի մարզում գտնվող Խնձորեսկ գյուղը նույնպես բացառություն չէ: Այստեղ է կառուցված 160մ երկարությամբ և 1.5մ լայնությամբ ճոճվող կամուրջը, որը միացնում է գյուղի երկու ափերը, այսպես կոչված հին և նոր Խնձորեսկ գյուղերը: Այս կամուրջի բացման արարողությունը տեղի է ունեցել 2012թ հունիսի 9-ին: Այն կառուցվել է խնձորեսկցի գործարար Ժորա Ալեկսանյանի կողմից ի հիշատակ իր ծնողների: Կամուրջի հետ կապված զարմանալին այն է, որ այն կառուցվել է գյուղի բնակիչների կողմից, իրենց սեփական ձեռքերով և ոչ մի տեխնիկա չի օգտագործվել կառուցման աշխատանքներում (նրանք օգտագործել են ձիեր): Յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ սա շատ համարձակ ու հայրենանվեր գործ է: Նպատակը հավանաբար եղել է պահպանելու ծննդավայրի բնական ու պատմական ժառամգությունը, քանի որ նոր կամուրջը կարող է օգնել տեսնելու, զգալու, լսելու և սովորելու հնագույն ժամանակների մասին շատ ու շատ բաներ: Այս կամուրջը ասես ճանապարհ է ծառայում նոր սերունդի համար՝ վերադառնալու իրենց արմատներին:
Տեղացիների հաշվարկների համաձայն՝ կամուրջի վրա միաժամանակ կարող են կանգնել մինչև 700 մարդ: Բավականին անկեղծ լինելու համար պետք է ասել, որ դժվար թե համաձայնենք կանգնել կամուրջի վրա նման պայմաններում, բայց միևնույն ժամանակ խնձորեսկցիները անգամ չեն կասկածում իրենց կողմից արված շինարարության կայունության վրա:
Ճոճվող կամուրջը անցնում է խոր ձորի վրայով, որը զարմալիորեն գեղեցիկ է իր քարանձավներով: Մինչև 1950-ական թվականները մարդիկ ապրելիս են եղել այդ քարանձավներում:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (17-րդ դար) և Մխիթար Սպարապետի գերեզմանը նույնպես գտնվում են մոտակայքում:
Խնձորեսկը միշտ եղել է փոքրիկ մի գյուղ՝ իր յուրօրինակ պատկերն ու ընկալումները ունենալով: Հուսով ենք, որ կամուրջը իր յուրօրինակ գույներն ու համեմունքները կավելացնի փոքր գյուղի եւ բնակիչների կենսակերպի վրա:









