• Language switcher

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

1897 թվականին Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները նախաձեռնում են Գորիս քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը՝ Վարարակն գետի ձախ ափին տարածվող Հին Գորիս գյուղի եկեղեցուց օգտվելու անհարմարության, ինչպես նաև քաղաքում գործող ռուսական եկեղեցու առկայության պատճառով։ Դրամական միջոցների հանգանակությանը մասնակցել է ողջ քաղաքը։ Ըստ բանավոր վկայությունների՝ եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ ճարտարապետ։ Եկեղեցին 1903 թվականին օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, բացվել է 1904 թվականին, սակայն գմբեթ և խորան չի ունեցել։ 1920 թվականին եկեղեցում կատարվել է Գարեգին Նժդեհի և Գոհար Դադալյանի պսակադրությունը։ 1921 թ. փետրվարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաև Գարեգին Նժդեհի սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։ Եկեղեցին գործել է մինչև 1926 թվականը։ Փակվելուց հետո, օգտագործվել է որպես հացամթերման պահեստ, մինչև 1988 թվականը եղել է երկրագիտական թանգարան։ Վերաբացվել է 1989 թվականի դեկտեմբերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *