• Language switcher

Սուրբ Մինաս եկեղեցի

Սուրբ Մինաս եկեղեցի կամ Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցի, 1675 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում։ Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ քարով։ Այն եռանավ թաղածածկ բազիլիկ կառույց է։ Մուտքը գտնվում է հարավային կողմից։ Մույթերն ու թաղակիր կամարները կառուցված են սրբատաշ բազալտից, իսկ տանիքը՝ ճեղքված քարից։ Հյուսիսային պատը հպված է ժայռին, իսկ հարավային և արևմտյան պատերը քանդված են։ Պատերի մեջ ներառվել են շրջակա հին գերեզմանոցի խաչքարերն ու տապանաքարերը։ Ավանդատան մուտքի վերևում տեղադրված է բազալտե խաչքար, որը թվագրվում է 1563 թվականով։
Եկեղեցու չափերն են՝ 20,3 մետր երկարություն և 13,75 մետր լայնություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *