Գորիսի Երկրագիտական թանգարան
Գորիսի երկրագիտական թանգարան
Գորիսի երկրագիտական թանգարանը Գորիսի տարածաշրջանը ներկայացնող երկրագիտական թանգարան է, որը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Պատմություն
Գորիսի Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1948թ․։ Մարզի առաջին թանգարանն է։ Խորհրդային տարիներին տեղակայված է եղել քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 1991թ․ Հայաստանի անկախացումից հետո և Ղարաբաղյան պատերազմի տարիներին թանգարանը հանվել և կոնսերվացվել է։ 2001թ․ վերաբացվել է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարածքում և գործում է մինչ այսօր։
Հավաքածու
Թանգարանում կենտրոնացված են տարածաշրջանի պատմությունն ու մշակույթն արտացոլող 5300 և ավելի միավոր ցուցանմուշ։ Ունի հնագիտական հարուստ հավաքածու։Հատկապես ուշագրավ են եզակի համարվող Հնգադեմ կուռքն (մ․թ․ա․ 2-րդ հազ․) ու Առյուծի արձանիկը (մ․թ․ա 8-7-րդ դդ․)









